Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակյաոն, հռչակվելով աշխարհի չեմպիոն, յուրահատուկ նվաճման է հասել

15:35, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Պակյաոն, հռչակվելով աշխարհի չեմպիոն, յուրահատուկ նվաճման է հասել

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն, հաղթելով Ջեսի Վարգասին և վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, յուրահատուկ նվաճման է հասել։ Նա դարձել է աշխարհում առաջին գործող սենատորն, ով նաև բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն է։

Հիշեցնենք, որ այս գիշեր Լաս Վեգասում կայացած մենամարտում Պակյաոն հաղթել է ամերիկացի Ջեսի Վարգասին և վերադարձրել WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին։ Հիշեցնենք նաև, որ 2016-ի մայիսին Պակյաոն ընտրվել է Ֆիլիպինների սենատի անդամ։

7267 | 0
Facebook