Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մենի Պակյաոն՝ աշխարհի չեմպիոն

14:05, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Մենի Պակյաոն՝ աշխարհի չեմպիոն

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն, հաղթանակ տոնելով ամերիկացի Ջեսի Վարգասի հետ մենամարտում, վերադարձրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին։ Մենամարտը կայացել է նոյեմբերի 6-ին՝ Լաս Վեգասում։ Մարզիկները 12 ռաունդ են անցկացրել ռինգում։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Պակյաոն՝ 114:113, 118:109, 118:109 հաշվով։

Հիշեցնենք, որ 37-ամյա բռնցքամարտիկը ռինգ է վերադարձել 2015-ի մայիսին ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզերին պարտվելուց հետո։ 2016-ի օգոստոսին նա պայմանագիր է կնքել Վարգասի հետ մենամարտ ացնկացնելու համար, ով աշխարհի չեմպիոն էր հռչակվել մարտին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով հայրենակցին՝ Սադամ Ալիին։

Սա Պակյաոյի 67-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում։ Նա 59 մենամարտում հաղթանակ է տոնել, որոնցից 38-ը՝ նոկաուտով, 6-ում պարտություն կրել և ևս երկու մենամարտ ավարտել ոչ-ոքի։ Վարգասը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 29 մենամարտ՝ տոնելով 27 հաղթանակ և պարտվելով 2 մենամարտում։

7422 | 0
Facebook