Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության մեքենան. զոհերի թիվն աճում է

13:00, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության մեքենան. զոհերի թիվն աճում է

Իրաքի հյուսիսում գտնվող Թիքրիթ քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել այս առավոտ, քաղաքի հարավային մուտքի մոտ:
     Քաղաքի ղեկավարությունը պարետային ժամ է հայտարարել ու բնակչությանը նախազգուշացրել հնարավոր նոր ահաբեկչությունների մասին:
     Հաղորդվում է, որ ևս մեկ պայթյուն տեղի է ունեցել Թիքրիթ քաղաքից 50 կմ հեռավորոթյան վրա գտնվող Սամարրա քաղաքում: Մահապարտը քաղաքի մզկիթներից մեկի հարևանությամբ պայթեցրել է ավտոմեքնան: Այս պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ:
     Նշենք, որ նախօրեին ահաբեկչություն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, 10 մարդ զոհվել է, 37 մարդ` վիրավորվել:

8963 | 0
Facebook