Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարացիներն այսօր առաջին անգամ անմիջական ընտրությունների միջոցով նախագահ և վարչապետ են ընտրում

10:40, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Բուլղարացիներն այսօր առաջին անգամ անմիջական ընտրությունների միջոցով նախագահ և վարչապետ են ընտրում

Այսօր Բուլղարիայում նախագահական ընտրություններ են: Երկրի բնակիչներն առաջին անգամ անմիջական ընտրությունների միջոցով կընտրեն երկրի նախագահին ու վարչապետին:

Քվեաթերթիկներում 21 զույգ թեկնածուի անուն է ներառված: Հարցումների համաձայն` մրցապայքարը կընթանա խորհրդարանի ներկայիս խոսնակ Ցեցկո Ցաչևայի և ռազմաօդային ուժերի նախկին գեներալ Ռումեն Ռադևի միջև, ով հանդես է եկել ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման օգտին:

Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%-ից ավելի ձայներ, ապա հաջորդ շաբաթ կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:

13906 | 0
Facebook