Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերոնը մտադիր է 42 տարեկանում վերսկսել մարզական կարիերան

13:25, շաբաթ, 05 նոյեմբերի, 2016 թ.
Վերոնը մտադիր է 42 տարեկանում վերսկսել մարզական կարիերան

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստյան Վերոնը մտադիր է վերսկսել մարզական կարիերան։ Արգենտինական «Էստուդիանտես»-ի նախագահ Վերոնը մարզակոշիկները մեխից էր կախել 2014-ի մայիսին։ Ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզումները, որպեսզի հասցնի վերականգնել մարզավիճակը մինչև 2017-ի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունը։ Այդ դեպքում Վերոնը խաղադաշտ դուրս կգա 42 տարեկանում։ «Էստուդիանտես»-ի գլխավոր մարզիչ Նելսոն Վիվասը հաստատել է Վերոնի ծրագրերը։ Նշենք նաև, որ Վերոնը հանդես է եկել «Պարմա»-ում, «Լացիո»-ում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում, «Չելսի»-ում և Միլանի «Ինտեր»-ում։

7295 | 0
Facebook