Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձերի զեղչման հարցում խնդիր կա». ԿԳ նախարար

17:05, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
«Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձերի զեղչման հարցում խնդիր կա». ԿԳ նախարար
     ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, հետաքրքրվել է, թե քանի ուսանող է մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, քանի երիտասարդ է պատերազմից հետո դարձել ուսանող:
     Նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ կոնկրետ թվեր, թե քանի ուսանող է մասնակցել քառօրյա պատերազմին կամ քանի երիտասարդ է դրանից հետո դարձել ուսանող, այս պահին ներկայացնել չի կարող. «Թվեր ունենք, բայց շատ չեմ կարողանում հիշել»:
     Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններից հետո նախարարության հայտարարությանը, որ քառօրյա պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի զեղչեր կլինեն` Մկրտչյանն ասել է, որ այդ ոլորտում առկա են խնդիրներ: «Հանձնարարական եղավ, որ հնարավորինս՝ հիսուն տոկոսից ավել, զեղչեր իրականացվեն ապրիլյան պատերազմին մասնակից երեխաների համար: Խնդիր է դարձել հետևյալ հարցը, թե ինչ փաստաթղթով պետք է ֆիքսվի, որ մասնակցել են պատերազմին: Եթե այսպես գնա, կարող է պատահի, որ ինչպես Հայաստանի կեսը Շուշիի ազատագրմանն է մասնակցել, այնպես էլ այս դեպքում լինի»,- նշել է Մկրտչյանը:
4398 | 1
Facebook