Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին՝ Ջուլիան Ասանժի տեղական տարբերակը, կազմակերպում է Պուտինի կեղտոտ գործերի արտահոսքը

16:20, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Նավալնին՝ Ջուլիան Ասանժի տեղական տարբերակը, կազմակերպում է Պուտինի կեղտոտ գործերի արտահոսքը

Կրեմլի՝ 18 ամիս անց Պուտինի վերջին վերընտրմանը պատրաստվելու ֆոնին հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին օպտիմալ «աղբյուր» է հանդիսացել մրցակցող խմբավորումների վրա ստվեր գցելու համար, այն դեպքում, երբ դրանք կռվում են իրենց ազդեցության ոլորտները պահպանելու համար: Այս մասին Independent թերթում գրում է Հենրի Մայերը: «Նավալնու քննադատողներն ասում են, որ նա ընդամենը խաղազինվոր է մեծ խաղում, սակայն 40-ամյա իրավաբանը պնդում է, որ նշանակություն չունի, թե որտեղից են գալիս արտահոսքերը, քանի դեռ դրանք դիմակազերծում են չինովնիկներին, և որքան մեծանում է պայքարն, այդքան ավելի լավ»,- գրում է թերթը:
     «Նրանք սկսել են խժռել միմյանց»,- հայտարարել է Նավալնին: «Բաշնեֆթ» ընկերության ակտիվների խոշորագույն վաճառքի պատճառով այս ամռանն սկսված ներքին պայքարի ժամանակ Նավալնին տեղեկատվություն էր հրապարակել, որ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը միմյանց հարող 10 բնակարան է ձեռք բերել մի շենքում և որ նա միլիոներ է վատնում մրցույթներին մասնակցելու նպատակով իր շներին մասնավոր ինքնաթիռով տեղափոխելու համար: Դրան հետևել էր «Ռոսնեֆթ»-ի ղեկավար Իգոր Սեչինի կնոջը պատկանող լյուքս դասի զբոսանավի և Մոսկվայի էլիտար թաղամասում կառուցվելիք 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան մասին հրապարակումը: Այնուհետև Նավալնին հաղորդել էր Մեդվեդևին պատկանող տան մասին, որը կառուցվում է իր ընկերոջ բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին:
     «Չնայած Նավալնու երկրպագուները երկրի ներսում ռուս Ջուլիան Ասանժ են նրան հռչակում, Նավալնին ասում է, որ ոչ մի կերպ կապված չէ դիմակազերծողների կազմակերպության հետ, և որ իր հիմնադրամի աշխատանքը հիմնովին տարբերվում է: Այն հիմնված է քաղաքացիների բաց աղբյուրների և հետազոտությունների, ոչ թե հաքերների օգնությամբ հայթայթած տվյալների վրա»:
     Տվյալ պահին, Նավալնին ուրախ է, որ շարունակում է Պուտինի աչքի փուշը լինել: Անցյալ շաբաթ նա տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանում արգելված թեմայի՝ նախագահի ընտանիքի մասին: Մասնավորապես, նա հայտնել է, որ Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովայի հիմնադրամ են մուտք գործում պետկորպորացիաների միլիոնավոր դոլարներ:

7382 | 0
Facebook