Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գամբիայի հավաքականի ֆուտբոլիստուհին մահացել է՝ Միջերկրական ծովը նավակով անցնելու ընթացքում

14:15, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Գամբիայի հավաքականի ֆուտբոլիստուհին մահացել է՝ Միջերկրական ծովը նավակով անցնելու ընթացքում

Գաբմիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ֆաթիմ Ջավարան ջրահեղձ է եղել՝ Միջերկրական ծովը նավակով անցնելու փորձի ժամանակ։ Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ 19-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է անցած ամիս։ Սա միակ տեղեկությունն է, որը հայտնել է ազգային ֆեդերացիան։

Նշենք, որ Ջավարան հանդես է եկել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը՝ 2012 թվականին։ 2016-ին ֆուտբոլիստուհին ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։

5884 | 0
Facebook