Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարբած Մադոննան դարձել է ֆոտոցուցադրության ամենաակնառու ցուցանմուշը

01:05, շաբաթ, 05 նոյեմբերի, 2016 թ.
Հարբած Մադոննան դարձել է ֆոտոցուցադրության ամենաակնառու ցուցանմուշը

Մարկուս Պիգոտի և Մարթա Ալասի` Լոնդոնում բացված հեղինակավոր ֆոտոցուցադրության գլխավոր «ցուցանմուշը» դարձել է էպատաժի 58-ամյա թագուհի Մադոննան: Տեսնելով սադո-մազոյի ոճով արված իր լուսանկարը` նա վերցրել է գինու բաժակն ու պառկել դրա շրջանակի տակ: Իսկ որպեսզի իր արարքն աննկատ չմնա հյուրերից և ոչ մեկի համար, նա պարբերաբար վերև է բարձրացրել իր աջ ոտքը` «ձեռքի հետ էլ» ցուցադրելով իր ոտքերի հիանալի բացվածքը: Լուսանկարիչ Մերթ Ալեսը պառկել է Մադոննայի կողքին ու ձևացրել, թե այդ ամենը կանխամտածված ակցիա է:

10910 | 0
Facebook