Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

12:00, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում:
     Խոսքը վերաբերում է 1979թ. նոյեմբերի 14-ին սահմանված պատժամիջոցների փաթեթին: Այդ ժամանակ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանն ստորագրվել է «Իրանում ստեղծված իրավիճակից հետո ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության հանդեպ հատուկ և արտակարգ սպառնալիքի համար»:
     Օբամայի կարծիքով` Վաշինգթոնի և Թեհրանի միջև հարաբերությունները «դեռևս կարգավորված չեն» և 1981թ. հունվարին ձեռք բերված համաձայնագրի իրագործումը դեռևս շարունակվում է:
     1979թ. Իրանում տեղի է ունեցել Իսլամական հեղաշրջումը, ինչից հետո ամերիկացի ավելի քան 50 դիվանագետ է գերի մնացել Իրանում: Դրանից հետո ԱՄՆ-ն սառեցրել է իր բանկերում իրանական բոլոր հաշիվները:

5940 | 0
Facebook