Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանը պետք է ավելի լավ խաղա, քան Մատան, Լինգարդը և Մարսյալը». Մոուրինյո

11:20, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
«Մխիթարյանը պետք է ավելի լավ խաղա, քան Մատան, Լինգարդը և Մարսյալը». Մոուրինյո

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ֆեներբախչեի» դեմ հանդիպումից հետո «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Նա պետք է ավելին անի: Ամեն ինչ պարզ է: Այս ակումբը մեծ ակնկալիքներ ունի։ Այդ դիրքում շատ ֆուտբոլիստներ կան։ Նա պետք է ավելի լավ խաղա, քան Մատան, Լինգարդը և Մարսյալը։ Ահա այսպես ամեն ինչ պարզ է։ Յուրաքանչյուր մարզիչ ուզում է հաղթել, յուրաքանչյուր մարզիչ ուզում է խաղալ այն ֆուտբոլիստներով, ովքեր, իր կարծիքով, ավելի շատ կօգնեն թիմին։ Ես էլ բացառություն չեմ,- նշել է Մոուրինյոն:

7945 | 0
Facebook