Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Կարմիր գծերի» դիմաց Միհրան Պողոսյանին «կներեն» և կփոխհատուցեն պատգամավորական մանդատով

11:45, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
«Կարմիր գծերի» դիմաց Միհրան Պողոսյանին «կներեն» և կփոխհատուցեն պատգամավորական մանդատով
     Սերժ Սարգսյանի նոյեմբերի 2-ի խորհրդակցությունը և անդրադարձը «կարմիր գծերին» բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Հանրությունը հատկապես քննադատում է նախագահի այն հայտարարությունը, որտեղ վերջինը նշում է՝ «ընկերությունները որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն պետական կառույցների կողմից», քանի որ համաձայն շրջանառվող լուրերի, «կարմիր գծերի» և արագաչափերի բիզնեսը պատկանում է ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանին ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Ասում են` ՀՀ նախագահի այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում` պայմանավորված նախընտրական շրջանով: Ասում են նաև, որ «կարմիր գծերը» նվիրելու դիմաց Միհրան Պողոսյանը կազատվի օֆշորային հետաքննումներից և կդառնա պատգամավոր:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16556 | 1
Facebook