Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Սիթի»-ի ֆուտբոլիստները վիրավորել են Մեսսիին

15:35, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Սիթի»-ի ֆուտբոլիստները վիրավորել են Մեսսիին

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի՝ երեկ կայացած «Մանչեսթր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումից հետո անգլիական ակումբի ֆուտբոլիստները ենթատրիբունային տարածքում վիրավորել են կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին։ Դա տեղի է ունեցել, երբ արգենտինացին հանդերձարան գնալու ճանապարհին է եղել։ Արգենտինացին, ի պատասխան վիրավորանքների, մրցակից ֆուտբոլիստներից մեկին հիմար է անվանել։ Միջադեպը շարունակություն չի ունեցել «Մանչեսթր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի միջամտության շնորհիվ։ Նշենք, որ Ագուերոն մանկությունից մինչ օրս Մեսսիի մոտ ընկերն է։ Ավելի ուշ Ագուերոն, մեկնաբանելով միջադեպը, նշել է․

«Ես ինչ-որ աղմուկ լսեցի: Տեսա, որ Լեոն զայրացած է։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է Ագուերոն։

9498 | 0
Facebook