Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է ՄոբիԴրամի բջջային հավելվածը

15:13, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2016 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է ՄոբիԴրամի բջջային հավելվածը
     ՄոբիԴրամն առաջարկում է առցանց միկրովարկավորում՝ առաջին անգամ Հայաստանում:
     ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ ծառայություններ ներկայացնել իր հաճախորդներին: Առաջարկվում է բջջային հավելված iOS և Android հեռախոսների համար, ինչի շնորհիվ հաճախորդը հնարավորություն կունենա ՄոբիԴրամի հաշիվը կառավարել և ընկերության բոլոր ծառայություններից օգտվել՝ բջջային սարքի միջոցով: Այսօր ՄոբիԴրամը հանդես եկավ լավ նորությամբ: Առաջին անգամ Հայաստանում ՄոբիԴրամն ընձեռում է նաև միկրովարկեր ստանալու հնարավորություն՝ սկսած 5000 (հինգ հազար) ՀՀ դրամից, որի ձևակերպումը կարելի է անել ցանկացած վայրից՝ առցանց, ցանկացած օր, ցանկացած ժամի՝ առանց գրավի կամ երաշխիքի: Ծառայության դիմաց կգանձվի օրավճար: Հաճախորդներին նոր գործիք առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի բարելավել սպասարկման ոլորտը, կրճատել ժամանակի անհարկի կորուստը և վարկավորման հնարավորությունը հասանելի դարձնել ֆինանսական սահմանափակ միջոցներ ունեցողներին: Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանում առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպության՝ «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության հետ համագործակցության արդյունքում: «Լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերություն՝ ՄոբիԴրամը ևս առաջնորդվում է «լայն հնարավորություններ՝ հաճախորդին» սկզբունքով: Դա ենթադրում է բարձրակարգ սպասարկում և նոր գործիքների տրամադրում: Հարմարավետ և ճկուն լուծումներով` մենք ժամանակ առ ժամանակ ընդլայնում ենք հաճախորդին առաջարկվող ծառայությունների ցանկը: Արդյունքում, բջջայինը ոչ միայն կապի կամ էլեկտրոնային հուսալի վճարամիջոց է, այլև միկրովարկեր ստանալու լուրջ գործիք: Ստեղծված են պարզ ընթացակարգեր՝ հաճախորդի ժամանակն ու միջոցները խնայելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միկրովարկավորման ծառայությունից կարող են օգտվել ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները: Այս գործիքից օգտվելու համար ստեղծվել է վարկի ձևակերպման պարզ ընթացակարգ: Մուտք գործելով ՄոբիԴրամի բջջային հավելվածի միկրովարկեր բաժնի «Ընթացիկ վարկեր» ենթաբաժին՝ հաճախորդը կարող է ընտրել իր համար նախընտրելի չափի վարկի գումարը, ծանոթանալ «ՍԵՖ» կազմակերպության (Վարկավորման ընդհանուր դրույթներ և պայմաններ) փաստաթղթին, սեղմել «Դիմել» կոճակը և 5 րոպե սպասել միկրովարկի հաստատման վերաբերյալ ծանուցմանը՝ SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի, և/կամ ՄոբիԴրամի անձնական էջի միջոցով: Վարկավորման հայտը հաստատվելուց հետո, նա պարտավոր է ստուգել իր անհատական թերթիկում լրացված տվյալները և հաստատել վարկի ընդունումը: Ի դեպ, վարկի հայտ հնարավոր է ուղարկել նաև անձնական վեբ էջից՝ https://login.mobidram.am/ հասցեից: Վարկի հաստատման կամ մերժման մասին որոշումը կայացնում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ընկերությունը: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ընկերության տեղեկատու՝ (374 10) 20 28 22 հեռախոսահամարով: ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդն իր էլեկտրոնային հաշվին փոխանցված միկրովարկը կարող է կանխիկացնել ընկերության 24 մասնաճյուղից որևէ մեկում և/կամ կատարել կոմունալ, բյուջետային վճարումներ, առցանց գնումներ, վճարել ավտոկայանատեղի, ճանապարհային երթևեկության իրավախախտումների և այլ ծախսերի դիմաց: Վարկը տրամադրվում է առավելագույնը մեկ տարով: Միկրովարկը մարելուց հետո, ցանկության դեպքում, նույն հաճախորդը կարող է ներկայացնել վարկավորման նոր հայտ: ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:
8308 | 0
Facebook