Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ առաջնորդը դեռևս Մոսուլում է

12:21, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ առաջնորդը դեռևս Մոսուլում է

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքի տարածքում է: Այս մասին փոխանցում է Independent-ը:

Իրաքյան Քուրդիստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը մի քանի աղբյուրներից տեղեկություններ ունի, որ ալ-Բաղդադին դեռևս այնտեղ է, ու եթե նա սպանվի, դա կդառնա ԴԱԻՇ-ի ողջ համակարգի ավարտը»:

Հուսեյնի խոսքով՝ Մոսուլում նրա ներկայությունը կարող է դժվարացնել և դանդաղեցնել ռազմական գործողության ընթացքը: Նա նշել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը մի շարք այլ գործոններից է կախված, այդ թվում այն հանգամանքից՝ արդյոք զինյալները պատրաստվում են կործանել Տիգրիս գետի հինգ կամուրջները:

Աբու Բաքր ալ-Բաղդադին (իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի) ԴԱԻՇ առաջնորդն է 2014 թվականի հունիսից: Այս ընթացքում ահաբեկչական խմբավորումը կարողացել է ամրանալ նախկինում գրաված տարածքներում, իսկ զինյալ ահաբեկիչների թիվը, տարբեր գնահատականներով, հասել է 50-200 հազարի:

6182 | 0
Facebook