Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միրոսլավ Քլոզեն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

18:40, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Միրոսլավ Քլոզեն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու, Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 38-ամյա Քլոզեն, Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի և մարզական տնօրեն Հանս Դիթեր Ֆլիքի հետ պայմանավորվածությամբ, անհատական ուսումնական ծրագիր կանցնի՝ մարզիչ դառնալու համար։ Նախկին հարձակվողն, այս պահից սկսած, կլինի ազգային թիմի մարզչական շտաբում։

Հիշեցնենք, որ Քլոզեն 2002 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, 2014 թվականի աշխարհի չեմպիոն։ Գերմանիայի հավաքականի կազմում անց է կացրել 137 հանդիպում՝ հեղինակելով 71 գնդակ։ Նա աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է՝ 16 գնդակով։

6395 | 0
Facebook