Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստը քահանա է դարձել

17:10, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստը քահանա է դարձել

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ֆիլիպ Մալրայնը դարձել է կաթոլիկ քահանա։ 38-ամյա ֆուտբոլիստը, Դուբլինի արքիեպիսկոպոս Դիարմուիդ Մարտինի կողմից, ձեռնադրվել է սարկավագ: Մինչ այդ նա ուսանել է Իռլանդիայի պապական քոլեջում, որտեղ ընդունվել է 2009 թվականին։ Մարլայնը «Մանչեսթր Յունայթեդ»-ի սան է, որի կազմում անց է կացրել 1 հանդիպում, թեև թիմում է եղել 1996-ից 1999 թվականներին։ Բացի այդ, նա հանդես է եկել «Նորվիչ»-ի և «Քարդիֆ Սիթի»-ի կազմում, իսկ Իռլանդիայի հավաքականի կազմում անց է կացրել 27 հանդիպում՝ հեղինակելով 3 գնդակ։

7189 | 0
Facebook