Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. Դավիթ Հարությունյան

14:40, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. Դավիթ Հարությունյան

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր` ԱԺ–ում, 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, Կառավարութան աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանից հետարքրվել է, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն: Հարությունյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. «Ձեր գրության հիման վրա վարչապետը ինձ հանձնարարել է ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում: Բացի դրանից, վարչապետը մարզպետներին հանձնարարել է կրճատումների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա կրճատումներ կիրականացնի վարչապետը»,- նշել է նախարարը:

3338 | 1
Facebook