Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes S-Class-ը նոր V8 և ամենահզոր դիզելն է ստանալու

00:10, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Mercedes S-Class-ը նոր V8 և ամենահզոր դիզելն է ստանալու

Mercedes S-Class-ի ֆլագմանական սեդանի ռեսթայլինգային տարբերակը վաճառքի կհանվի Եվրոպայում հաջորդ տարվա ամռանը:
     Ինչպես հաղորդում է Autoexpress-ն, ավտոմեքենան առաջարկվելու է նորացված շարժիչային շարքով: Նոր ագրեգատներից մեկը դառնալու է 4,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչը: Այդ ագրեգատը տեղադրվում է նաև Mercedes-AMG E 63-ի վրա: Շարժիչի հզորությունը գերազանցելու է 400 ձիաուժը:
     Բացի այդ, ավտոմեքենան կոմպլեկտավորվելու է 2,0-լիտրանոց 268 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով: S-Class նորացված սեդանն ստանալու է նաև Mercedes-ի տվյալ պահին ամենահզոր դիզելային շարժիչը, որի հզորությունը կազմում է 310 ձիաուժ:
     Ավելի վաղ ռեսթայլինգային S-Class-ը նկատվել է ճանապարհային թեստերին: Նորույթը կարելի է ճանաչել նոր օպտիկայով, ջերմափոխանակիչի փոփոխված ցանցով և բամպերներով:

12149 | 0
Facebook