Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը մեծ գրոհ է նախապատրաստում Հալեպի ուղղությամբ». The Times

15:15, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
«Պուտինը մեծ գրոհ է նախապատրաստում Հալեպի ուղղությամբ». The Times

Այս շաբաթ Ռուսաստանը մտադիր է գրոհել Հալեպը, գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով հետախուզության սեփական աղբյուրներին:
     Թերթի տեղեկություններով` Կրեմլը պատրաստվում է օգտագործել Վաշինգթոնի արտաքին քաղաքական ակտիվության ժամանակավոր թուլացումը կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ և գրավել Հալեպը: Դրանից հետո Մոսկվան արդեն փաստի առաջ կկանգնեցի ԱՄՆ-ի նոր նախագահին:
     Հարձակման հավանականությունը թերթը կապում է ՌԴ ռազմածովային ուժերի միակ ավիակիր, «Ադմիրալ Կուզնեցով» հածանավի` տարածաշրջանում հայտնվելու հետ:
     Հոկտեմբերի 25-ին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դեպի Սիրիա շարժվող «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը կարող է օգտագործվել Հալեպին հարվածներ հասցնելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ այդ կասկածներն անհիմն են, քանի որ ռուսական նավերը մշտապես եղել են Միջերկրական ծովում:
     Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի հաղորդմամբ`Սիրիայի ափերին «Ծովակալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ գործող ռուսական ավիակիրների խմբին միացել է 3 սուզանավ:

8150 | 0
Facebook