Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան ագրեսիայի գալիք դարաշարջանը. The Boston Globe

16:10, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
Ամերիկյան ագրեսիայի գալիք դարաշարջանը. The Boston Globe

«ԱՄՆ Նախագահի պաշտոնի թեկնածուները միշտ խոստանում են հաղթել պատերազմները: Իսկ հարցին, թե ինչպես են դա պատրաստվում անել, պատասխանում են, որ կիրառելու են աշխարհի լավագույն զինված ուժերը»,- The Boston Globe–ում գրում է հոդվածագիր, Watson Institute for International Studies (Բրաունյան համալսարան) ավագ գիտաշխատող Սթիվեն Քինզերը:
     «Սակայն պատմության ողջ ընթացքում պատերազմների մեծամասնությունն ավարտվել է ոչ թե բացարձակ հաղթանակով, այլ բանակցությունների արդյունքում ձեռք բերված խաղաղ համաձայնագրով: Դրա համար դիվանագիտություն է անհրաժեշտ»,- գրում է հեղինակը: Սակայն Թրամփն անարգում է փոխզիջման գաղափարն, իսկ Հիլարի Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ լուրջ թեմաներով բանակցություններ չի վարել:
     Կարևոր չէ, թե ով կդառնա նախագահ՝ Թրամփը, թե Քլինթոնը: ԱՄՆ-ն ավելի ագրեսիվ կդառնա, և Օբամայի դարը դիվանագիտության «ոսկե դար» կթվա, չնայած որ այդպիսին չի եղել»,- կանխատեսում է հեղինակը:
     Քինզերի կարծիքով` 2012 թ. ԱՄՆ-ը հիանալի հնարավորություն է բաց թողել, երբ Քոֆի Անանն առաջարկեց Սիրիայում պատերազմող բոլոր կողմերին բանակցել: «ԱՄՆ-ն հրաժարվեց: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված ցանկացած համաձայնագիր անխուսափելիորեն պետք է հաշվի առներ սիրիական կառավարության և այլ ուժերի շահերը, որոնց դեմ մենք հանդես ենք գալի,- գրում է հեղինակը:- Սակայն հիմա, երբ ԱՄՆ-ն այդքան էլ հզոր չէ, ինչպես առաջ, մենք պետք է պաշտպանենք մեր շահերը դիվանագիտական եղանակով, այլ ոչ թե ռմբակոծությամբ փորձենք հասնել լիակատար հաղթանակի»:

6655 | 0
Facebook