Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդիկ գործարարն իր աշխատակիցներին 1260 ավտոմեքենա կնվիրի

01:20, կիրակի, 30 հոկտեմբերի, 2016 թ.
Հնդիկ գործարարն իր աշխատակիցներին 1260 ավտոմեքենա կնվիրի

Հնդկական Hare Krishna Exports ոսկերչական ընկերության ղեկավար Սավջիբհայ Ջոլաքիան 1260 ավտոմեքենա կնվիրի իր աշխատակիցներին հնդկական Դիվալի տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
     Դրանից բացի, Ջոլաքիան կնվիրի նաև բնակարաններ չորս հարյուր աշխատակցի, ինչպես նաև ոսկյա զարդեր: Ամենանվիրված աշխատակիցների համար նախատեսված նվերների համար գործարարը կծախսի մոտ յոթ միլիոն դոլար:
     Hare Krishna Exports ընկերությունն ադամանդներ է մատակարարում 75 երկիր: Աշխատակիցներին պարգևատրելու այս արարողությունն առաջինը չէ ընկերության պատմության մեջ: 2014թ. Hare Krishna Exports-ի աշխատակիցները ստացել են 491 ավտոմեքենա և 207 բնակարան:

8015 | 1
Facebook