Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը չի ընդգրկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

13:05, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը չի ընդգրկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Ռուսաստանը չի վերընտրվել երկրորդ ժամկետով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, հաղորդում է Reuters գործակալությունը: Քվեարկության արդյունքներով նա զիջել է Հունգարիային և Խորվաթիային: Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին անում բացառել Ռուսաստանին խորհրդի կազմից:
     Խորհրդի երկու ազատված տեղի հավակնորդներն էին Ռուսաստանը, Հունգարիան և Խորվաթիան: Քվեարկության արդյունքներով Ռուսաստանը ստացել է 112 ձայն, Հունգարիան՝ 144, Խորվաթիան՝ 114 ձայն:
     Ռուսաստանը խորհրդում վերընտրման հայտ էր ներկայացրել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից: Խորհրդում Ռուսաստանի անդամության ժամկետը լրանում է 2016թ վերջին:

6412 | 0
Facebook