Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն՝ Ռունիի հեռանալ-չհեռանալու մասին

13:00, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Մոուրինյոն՝ Ռունիի հեռանալ-չհեռանալու մասին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է լուրերն այն մասին, որ խորհուրդ է տվել թիմի ավագ Ուեյն Ռունիին փոխել ակումբը։

«Մեր մեջ ոչ մի խնդիր չկա։ Բայց լրագրողներին պետք է պատմություններ հորինել, որպեսզի թերթերը վաճառվեն։ Ռունին «Մանչեսթր Յունայթեդ»-ի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Նա ոչ մի տեղ չի գնա։ Մենք սիրում ենք նրան, իսկ նա սիրում է մեզ։ Նա դժգոհ է եղել վերջին շրջանում, քանի որ հանդիպումները սկսում էր պահեստայինների նստարանին։ Կարող եք խոսել և գրել նրա մասին ամենն, ինչ կցանկանաք, բայց, որպես կանոն, դա իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Ռունին։

7832 | 0
Facebook