Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասկը արեգակնային էներգիան գեներացնող նորարարական տանիքներ է ներկայացրել

12:30, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Իլոն Մասկը արեգակնային էներգիան գեներացնող նորարարական տանիքներ է ներկայացրել

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում ներկայացրել է SolarCity ընկերության հետ համատեղ արտադրանքները` տների միաձույլ տանիքներ, որոնք գեներացնում են արեգակնային էներգիան, և էներգիայի պաշարների կուտակման Powerwall 2.0 և Powerpack համակարգեր: Ինչպես հայտնում է Buisness Insider-ը, նորարարության առանձնահատկությունն այն է, որ տանիքն իրենից ամբողջական արեգակնային վահանակ է ներկայացնում, այլ ոչ թե իր վրա ամրացված առանձին տարրեր` էներգիա կուտակելու հնարավորությամբ:


     Ընդհանուր առմամբ` Իլոն Մասկը ներկայացրել է միաձույլ տանիքների 4 տարբերակ: Արեգակնային վահանակն ստեղծված է տարբեր ձևերի հարթ ապակիներից, ինչի շնորհիվ այդ տանիքները կարող են համադրվել տարբերվող դիզայն ունեցող տների հետ: Մասկը հավաստիացնում է, որ այդպիսի տանիքները կարող են էլեկտրականությանմբ ապահովել ողջ տունը` էներգիայի 100% վերականգնմամբ:

     Ինչ վերաբերում է շնորհանդեսին ներկայացված Powerwall 2.0 կուտակիչներին, ապա դրանք մինչև 14կՎտ հզորություն ունեն: Նման կուտակիչի արժեքը 5.5 հազար դոլար է: Նշենք, որ դրա նախորդի` Powerwall-ի հզորությունը հասնում է 6.4կՎտ-ի, իսկ արժեքը կազմում է 3.5 հազար դոլար:
     Շնորհանդեսի ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ իր նպատակը մարդկանց հանքարդյունահանվող վառելիքի դարաշրջանից հանելն ու էկոլոգիապես անվտանգ կենսակերպ ստեղծելն է:

8738 | 0
Facebook