Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիկագոյի օդանավակայանում թռիչքի մեկնարկին American Airlines-ի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

10:45, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Չիկագոյի օդանավակայանում թռիչքի մեկնարկին American Airlines-ի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

Չիկագոյի Օ’Հարա միջազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 767 ինքնաթիռի աջ շարժիչը պայթել է դեպի Մայամի թռիչքի մեկնարկի ժամանակ: Շարժիչի բեկորները նետվել են տարբեր ուղղություններով` մի քանի 100 մետր շառավղով, հայտնում է CNN-ը։

Ինքնաթիռում եղել է 161 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Բոլորը տարհանվել են ինքնաթիռի աջ կողմում հրդեհի բռնկումից հետո։

Նախնական տվյալներով` 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարհանման ժամանակ ստացած վնասվածքներով։

Օդանավակայանի հրշեջ ծառայության ղեկավար Թիմոթի Սեմփին հայտնել է, որ իրենք արձագանքել են ինքնաթիռի երկրորդ շարժիչի հրդեհվելու ահազանգին։ Նա նշել է, որ հետևանքները կարող էին սարսափելի լինել, եթե շարժիչը բռնկվեր փոքր-ինչ ուշ։

12743 | 0
Facebook