Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրոհայինների հարձակման հետևանքով անցած օրը Հալեպում 15 մարդ է զոհվել

11:05, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Գրոհայինների հարձակման հետևանքով անցած օրը Հալեպում 15 մարդ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայիններն ուժգնացրել են բնակելի թաղամասերի ուղղությամբ կրակոցները. 1 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 15 մարդ, մոտ 150 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Սիրիայում ռուսական հաշտեցման կենտրոնը:

Զինվորականների տվյալներով` միայն անցած օրերին քաղաքի վրա արձակվել է 100 արկ:
     Նախօրեին Հալեպի 8 շրջան հայտնվել է հրաձգության տակ: РИА Новости-ի փոխանցմամբ` գրոհայինները կիրառում են գազային բալոններ` պայթուցիկ նյութերով լցված, ինքնաշեն ականներ ու չկառավարվող արկեր:

6276 | 0
Facebook