Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանին անհրաժեշտ է հարմարվել անգլիական ֆուտբոլին

01:30, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանին անհրաժեշտ է հարմարվել անգլիական ֆուտբոլին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն դրսևորելու հնարավորություն կստանա, երբ պատրաստ կլինի դրան։

«Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում անգլիական ֆուտբոլին, առհասարակ նոր պայմաններին, իսկ մյուսների մոտ դա միանգամից չի ստացվում։ Նրանց որոշ ժամանակ է անհրաժեշտ՝ ագրեսիային, առանց գնդակի խաղին, ինտենսիվությանը և մրցակցությանը հարմարվելու համար։ Մխիթարյանը երկորդ խմբին է դասվում։ Ակնկալում եմ, որ վաղ թե ուշ նա կբացվի։ Հենրիխն առողջ է և 100 %-ով ներգրավված է մարզումային գործընթացին»,- նշել է Մոուրինյոն։

7623 | 0
Facebook