Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ու ամերիկյան ինքնաթիռները Սիրիայում վտանգավոր հեռավորության վրա են հայտնվել. ԱՄՆ օդուժ

20:30, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսական ու ամերիկյան ինքնաթիռները Սիրիայում վտանգավոր հեռավորության վրա են հայտնվել. ԱՄՆ օդուժ

ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գեներալ մայոր Ջեֆ Հարգանը հայտարարել է, որ ռուսական ու ամերիկյան ինքնաթիռները հոկտեմբերի 17-ին սիրիական երկնակամարում վտանգավոր հեռվորության վրա են հայտնվել, հաղորդում է France Press գործակալությունը:

Հարգանը հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի արևելքում: Ամերիկյան զինվորականները ենթադրում են, որ ռուսական ինքաթիռին ուղեկցել է մեկ այլ՝ ավելի մեծ ինքնաթիռ:
     Պենտագոնը նշել է, որ ինքնաթիռների մոտենալը ծրագրված չի եղել: Դրանք իրարից մոտ 800 մետր հեռավորության վրա են եղել:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր զայրույթն էր հայտնել այս միջադեպի կապակցությամբ:

5412 | 0
Facebook