Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Րաֆֆի Մխչյանը` Լարսի անցակետում տիրող թալանի մասին

18:30, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Րաֆֆի Մխչյանը` Լարսի անցակետում տիրող թալանի մասին
     Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում, խոսելով Լարսի սահմանային անցակետում տիրող իրավիճակի մասին, ասել է. «Երբ մեր մեքենան հասնում է Լարսի անցակետ, ենթարկվում ենք այնպիսի կտտանքների, այնպիսի ստորացումների, որ չեմ կարող նկարագրել: Ժամերով սպասեցնում են, խմբեր են սարքում, մի 6-7 ժամ ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել: Դրանից հետո, «վարսավիր» են ասում, գալիս է, բոլորին սափրում է, գումարները հավաքում, նոր հետո սկսում են բաց թողնել մեր մեքենաները: Սա ամոթ է, սա չի նշանակում, որ մենք ԵՏՄ երկրի անդամ ենք: Չէ՞ որ մենք հավասարը հավասարին իրավունքներ ունենք, ինչու պետք է այդպես ստորանանք և մեզնից այդքան կաշառքներ վերցնեն»,- նշել է բանախոսը` հավելելով, որ սա խորհրդային ժամանակներից ժառանգած աշխատաոճ է: «Այդ նույն սիստեմը, որ Սովետական միության ժամանակ որդեգրված էր և դրանով աշխատում էին, նույն բանը հիմա կիրառվում է Ռուսաստանում, այնտեղ ոչինչ չի փոխվել: Նույն մենթալիտետն է` մարդկանց վախեցնել»,- նշել է Մխչյանը:
8395 | 0
Facebook