Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցած 28 մարզիկի մոտ դոպինգ է հայտնաբերվել

16:15, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցած 28 մարզիկի մոտ դոպինգ է հայտնաբերվել

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, իր պաշտոնական կայքում հրապարակել է մի խումբ անկախ փորձագետների հաշվետվությունը՝ Ռիոյի օլիմպիական խաղերի դոպինգ-ծրագրի վերաբերյալ։

Նշվում է, որ Ռիոյի խաղերին մասնակցած 28 մարզիկի դոպինգ-փորձանմուշները դրական արդյունք են տվել։ Փորձանմուշները վերցվել են ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում, այնպես էլ խաղերից անմիջապես առաջ։ Արգելված դեղամիջոցներ են ընդունել 11 մարզաձևի ներկայացուցիչներ՝ ծանրամարտ, հեծանվասպորտ, թեթև աթլետիկա, խոտի հոկեյ, ջրային մարզաձևեր, հրաձգություն, մարմնամարզություն, ժամանակակից հնգամարտ, տրիաթլոն, բասկետբոլ և բռնցքամարտ։

7071 | 0
Facebook