Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ծովային սատանան բազմանում է, երբ արուն ներծծվում է էգի մեջ

22:05, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Ծովային սատանան բազմանում է, երբ արուն ներծծվում է էգի մեջ

Ծովային սատանան ավելի շատ գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմերի հրեշի է հիշեցնում, քան թե սովորական ձկան։ Գուցե հենց դա է պատճառը, որ այս անճոռնի կենդանիներն ապրում են օվկիանոսի ջրերի ամենախորքերում։
     Ծովային սատանաների ավելի քան 200 տեսակ կա, որ հիմնականում հանդիպում են Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Այս կենդանիները իրենց զոհին գրավում են մեջքից դուրս ցցված արտասովոր երկար ողնաշարի վրա փայլող լույսի միջոցով. ոչինչ չկասկածող ձուկը մոտենում է լույսին ու հայտնվում սատանայի երախում։


     Ծովային սատանաների բերանն այնքան մեծ ու մարմինն այնքան առաձգական է, որ դրանք կարող են իրենցից կրկնակի մեծ ձուկ կուլ տալ։

Այս կենդանիների էգերը մեծ են արուներից և ավելի քան 1 մետր երկարություն ունեն։ Սրանց բազմացումը նման չէ այլ ձկների բազմացմանը։ Արուները, հասունանալով, կորցնում են սնունդ մարսելու ունակությունը։ Գոյատևելու միակ միջոցը, էգերին կրծելով, վերջիններիս մեջ սերտաճելն է դառնում։ Արուներն այնքան են կրծում էգերին, որ նրանց բերանի մաշկը ներծծվում է էգի մաշկի մեջ։ Արուն կորցնում է կենսական անհրաժեշտ բոլոր օրգաններն ու էգի օրգանիզմում սերմնահեղուկ պարունակող մակաբույծի վերածվում։

18486 | 1
Facebook