Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդքան էլ արժեքավոր չէր». Արմեն Ամիրյանը` տպարանի շենքի մասին

15:15, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Այդքան էլ արժեքավոր չէր». Արմեն Ամիրյանը` տպարանի շենքի մասին
     ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոսելով Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցման մասին, ասել է. «Այդ շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում և ուներ սեփականատեր, որն էլ որոշել է քանդել և նորը կառուցել: Շենքի պատմամշակութային արժեքի հետ կապված այնքան էլ համամիտ չեմ, որովհետև շենքն այդքան էլ արժեքավոր չէր: Ինչ վերաբերում է մշակույթի կամ տուրիզմի զարգացմանը, կարծում եմ, որ այսօրվա Երևանն էլ նպաստող է տուրիզմի զարգացմանը»:
    
     Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՆորՏեղ Շին» ՍՊԸ-ն իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան): Տեղի ունեցածը քննադատությունների թեմա էր դարձել հանրության շրջանում:
3213 | 0
Facebook