Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում կաստայությունն օրեցօր ամրապնդվում է». Ոսկան Սարգսյան

14:55, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Հայաստանում կաստայությունն օրեցօր ամրապնդվում է». Ոսկան Սարգսյան
     Հայաստանը դարձել է կաստայական երկիր: Հնդկաստանում, հատկապես քաղաքներում, կաստաները կորցնում են իրենց նշանակությունը: Իսկ Հայաստանում կաստայությունը փաստացի օրեցօր ամրապնդվում է: Օրինակ օլիգարխները և բարձր պաշտոնյաներն իրենց զավակներին ամուսնացնում են նույն կաստայի անդամի զավակի հետ: Օլիգարխների կաստայի զավակների հարսանիքին հազվագյուտ դեպքում կարող է սովորական մարդ մասնակցել: Հնդկաստանում բարձրագույն կաստան համարվում է բրահմանների՝ քրմերի, ուսուցիչների, գիտնականների կաստան: Հայաստանում իշխող են օլիգարխների, պետական բարձր պաշտոնյաների, բանկիրների, իրավական համակարգի ու զինվորական ոլորտի ղեկավարների կաստաները: Աշխարհը սրընթաց առաջ է գնում, վերանում են ռասսայական, կրոնական, կաստայական, գենդերային խտրականությունները, Հայաստանը գլորվում է խուլ միջնադար:
4156 | 0
Facebook