Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda-ն նախապատրաստվում է նոր CX-5-ի շնորհանդեսին

02:15, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Mazda-ն նախապատրաստվում է նոր CX-5-ի շնորհանդեսին

Mazda ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի CX-5 քրոսովերի թիզերը: Մոդելի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Լոս Անջելեսի մոթոր-շոուին:
     Դատելով առաջին թիզերից, փոխվելու է մոդելի լուսատեխնիկան, փոփոխության է ենթարկվելու պատուհանային գիծը և կավելացվի նաև մի փոքր քրոմ: Չի բացառվում նաև, որ քրոսովերն ստանա G-Vectoring Control համակարգը, որն արդեն առկա է նորացված Mazda2, Mazda3 և CX-3 մոդելների վրա: Այն փոխում է քարշակման ուժը` կախված ղեկի դարձման անկյունից, արագությունից՝ բեռնելով առջևի առանցքը և լավացնելով ճանապարհի հետ կցորդումը:

Տեխնիկական բնութագրերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Ակնկալվում է, որ մոդելը կպահպանի նախկին բենզինային 2,0 և 2,5 աշխատանքային ծավալով ագրեգատները: Քրոսովերն առաջարկվելու է ինչպես առջևի, այնպես էլ լիաքարշակ համակարգերով:

5763 | 0
Facebook