Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավոր Իշխան Բարսեղյանը 1000 դոլար կաշառքն ստացել էր գետնանցումում. ԱԱԾ

14:35, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Դատավոր Իշխան Բարսեղյանը 1000 դոլար կաշառքն ստացել էր գետնանցումում. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

7506 | 3
Facebook