Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Victoria’s Secret շոուին 3 մլն դոլար արժողությամբ կրծկալ են ցուցադրելու

03:05, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2016 թ.
Victoria’s Secret շոուին 3 մլն դոլար արժողությամբ կրծկալ են ցուցադրելու

Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշի շոուին, որը կայանալու է դեկտեմբերի 5-ին Փարիզում, շարունակվելու է «թանկարժեք կրծկալների» ցուցադրության ավանդույթը: Այս անգամ մոդել Ժասմին Տուքսը կներկայացնի 3 մլն դոլար արժողությամբ կրծկալը:
     Fantasy Bra թանկարժեք զարդերով կրծկալների ցուցադրումը շոուի անբաժանելի մասն է, դրանք սովորաբար ցուցադրում են ամենագեղեցիկ և փորձառու մոդելները:
     Այս տարի Fantasy Bra-ն կրում է Bright Night (Վառ գիշեր) անվանումը, այն ստեղծված է զմրուխտներից և ադամանդներից: Կրծկալի ստեղծման վրա ծախսվել է 700 ժամ և 9 հազար թանկարժեք քար:

8975 | 3
Facebook