Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ սկսել միջուկային զենքի լիակատար արգելքի մասին

15:05, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ սկսել միջուկային զենքի լիակատար արգելքի մասին

ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ սկսել միջուկային զենքի լիակատար արգելքի և վերացման մասին: Այդպիսի պլաններ են շարադրված հինգշաբթի օրը Նյու-Յորքում կայացած նիստի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ կոմիտեի կողմից ընդունված բանաձևում:
     Բանաձևն առաջարկել են Ավստրիայի, Մեքսիկայի, Իռլանդիայի, Նիգերիայի, ՀԱՀ-ի և Բրազիլիայի ներկայացուցիչները: Բանաձևում ասվում է, որ միջուկային զենքի կիրառումը կարող է բերել «սարսափելի հումանիտար հետևանքների»: Նախաձեռնության քվեարկությունը կարող է սկսվել հաջորդ շաբաթ:
     Մի շարք միջուկային տերություններ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հանդես են եկել բանաձևի դեմ:

6246 | 0
Facebook