Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի առաջնության հանդիպումը դադարեցվել է՝ երկրաշարժի պատճառով

13:20, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Իտալիայի առաջնության հանդիպումը դադարեցվել է՝ երկրաշարժի պատճառով

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Պեսկարա» - «Ատալանտա» հանդիպումը դադարեցվել է մի քանի րոպեով՝ երկրաշարժի պատճառով։ Նշենք, որ Պեսկարա քաղաքը, որտեղ կայացել է հանդիպումը, գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնի մոտ։ Ստորգետնյա ցնցումները զգացել են երկու թիմերի ֆուտբոլիստներն, ինչպես նաև երկրպագուները։ Նրանց մի մասն արագորեն լքել է մարզադաշտը։ Տուժածներ չկան։ Րոպեներ անց խաղը վերսկսվել է և ավարտվել է «Ատալանտա»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

4741 | 0
Facebook