Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարսափելի հիվանդություն, որ հեղուկի և գազի է վերածում մարդու օրգանիզմը

23:10, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Սարսափելի հիվանդություն, որ հեղուկի և գազի է վերածում մարդու օրգանիզմը
     Գոյություն ունի հիվանդություն, որ բառի բուն իմաստով ոչնչացնում է մարդուն` վերջինիս մարմինը հեղուկի և գազի վերածելով։ Խոսքը գազային գանգրենա հիվանդության մասին է։ Հիվանդության հարուցիչը «քլոսթրիդիում փերֆրինգես» մանրէն է, որ գտնվում է հողի, անգամ սովորական փոշու մեջ և գրեթե երբեք չի մահանում։ Գազային գանգրենայով մարդիկ վարակվում են այն դեպքում, երբ բակտերիայի հարուցիչը ընկնում է բաց վերքերի մեջ ու սկսում է մահացու բազում թույներ արտադրել, որոնք քայքայում են օրգանիզմի հյուսվածքները։ Քայքայված հյուսվածքներում անհնարին է դառնում արյան մատակարարումը։ Արդյունքում մաշկը կապտավուն երանգ է ստանում և մաշկի տակ գազային պղպջակներ են առաջանում։ Սկսվում է օրգանիզմի վարակված հատվածների քայքայման գործընթացն ու հիվանդությունն աստիճանաբար ախտահարում է ողջ օրգանիզմը։ Գազային գագրենայով հիվանդ մարդկանց օրգանիզմն ամբողջովին քայքայվել չի կարող, քանի որ մարդը մինչ այդ արդեն մահացած է լինում։ Մահը կարող է վրա հասնել վարակվելուց 12 ժամ հետո, իսկ շատ հաճախ տանջանքները տևում են ավելի երկար։ Երբ նյարդերն սկսվում են քայքայվել, մահը տառապանքներից ու սոսկալի ցավերից ազատվելու միակ տարբերակն է դառնում։
     Գազային գանգրենայից փրկվելու միայն մեկ տարբերակ կա՝ ժամանակին արված անդամահատումը:
Գազային գանգրենայով ախտահարված վերջույթ
Գազային գանգրենայով ախտահարված վերջույթ
18675 | 0
Facebook