Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

10:00, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված Է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գևորգյանը ուրվագծել Է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու Է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում Է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր Է նման կարգի հարցեր քննարկելու։
     Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել Է չհատել թույլատրելիի սահմանն, այլապես թե՛ իր և թե՛ Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչև վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։ Կարելի Է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ և կհարմարվի Բաղրամյան 26–ից իջեցվող շաբլոնին»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4177 | 0
Facebook