Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է». Էդուարդ Շարմազանով

21:40, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է». Էդուարդ Շարմազանով
     «Կարեն Կարապետյանը ՀՀԿ կուսակցությանը անդամակցելու համար դիմի, չդիմի՝ նա Հայաաստանի հանրապետական կուսակցության թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է: Մենք լիարժեքորեն, իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե նիստին քննարկվե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ շարքերը համալրելու հարցը, պատասխանեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
3017 | 3
Facebook