Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Նազարյանը` գազի սակագնի նվազման մասին

17:50, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Ռոբերտ Նազարյանը` գազի սակագնի նվազման մասին
     ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ նիստերի դահլիճից դուրս լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով գազի սակագնի նվազման մասին ասել է, որ ուսումնասիրություններն ավարտվել են, մոտեցումները ներկայացվել են կառավարությանը. «Բայց դեռևս լուծված չի ֆինանսավորման աղբյուրը, թե ինչի հաշվին մենք պետք է նվազեցնենք սոցիալապես անապահով խավի գազի սակագինը, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չստեղծվի: Որքան կլինի աղբյուրի մեծությունն, այդքանով էլ կիջեցնենք: Դեռևս աղբյուր չունենք, զրոյական վիճակ է, չգիտենք` ինչ գումարի մասին է խոսքը: Ես ենթադրում էի, որ գազի սակագինը պետք է սահմանի վրա նվազի»,- նշել է նա:
8366 | 0
Facebook