Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alfa Romeo Giulia-ն թողարկելու են ունիվերսալ թափքով

02:05, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Alfa Romeo Giulia-ն թողարկելու են ունիվերսալ թափքով

Alfa Romeo-ն պլանավորում է թողարկել Giulia-ն ունիվերսալ թափքով, հաղորդում է Automotive News-ը: Նորույթը կողմնորոշված է լինելու, առաջին հերթին, եվրոպական շուկայի վրա: Ավտոմեքենայի վաճառքը պետք է մեկնարկի 2017թ:
     «Giulia սեդանը լավ վաճառք է ցուցադրում, սակայն առանց ունիվերսալ տարբերակի այդ մեքենան չի կարող լիարժեք մրցակցել պրեմիալ հատվածում»,-ասել է JATO Dynamics վերլուծական ընկերության ներկայացուցիչ Ֆելիպե Մունյոսը:
     Alfa Romeo Giulia սեդանի համաշխարհային շնորհանդեսը տեղի է ունեցել 2015թ. Ֆրանկֆուրտում անցկացված ավտոսրահում:
     Մոդելը վաճառքի է հանվել երեք մոդիֆիկացիայով՝ երկու դիզելային (150 և 180 ձիաուժ) և մեկ բենզինային (220 ձիաուժ): Սեդանը կարելի է պատվիրել ինչպես հետևի այնպես էլ լիաքարշակ համակարգով:

5681 | 0
Facebook