Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատրյանի փառատոնի շրջանակներում կայացել է Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը

15:50, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Խաչատրյանի փառատոնի շրջանակներում կայացել է Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը

Հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում խաչատրյանական փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը։
     Լիլիթ Գրիգորյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Ֆրանսիս Պուլենկի անվան և Piano Campus մրցույթների (Ֆրանսիա), Vianna da Motta մրցույթի (Պորտուգալիա), Պադերևսկու անվան մրցույթի (Լեհաստան), Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի (Հայաստան) և Յամահա հիմնադրամի: Նա արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։ 2010-ից Լիլիթ Գրիգորյանը դասավանդում է Ռոստոկի Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում:
     Երևանյան մենահամերգի ընթացքում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրային սոնատը, Ֆրանց Լիստի Դաշնամուրային սոնատը, Ֆրանց Շուբերտի 2 էքսպրոմտ, Սերգեյ Ռախմանինովի Երաժշտական ակնթարթներ ստեղծագործությունները։ Լիլիթ Գրիգորյանը նշում է, որ առաջին անգամ է մասնակցում Խաչատրյանի փառատոնին։ «Ես՝ որպես դաշնակահարուհի, շատ գնահատում եմ Խաչատրյանի արվեստը և փորձում եմ ինքս էլ միշտ ներկայացնել նրա երաժշտությունը։ Շատ կարևոր է ունենալ Խաչատրյանի փառատոն ու նպաստել նրա ստեղծագործությունների տարածմանը»,- ասում է դաշնակահարուհին։

1889 | 0
Facebook