Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կինը փորձել է ամուսնուն ապացուցել, որ լոտոն գումարի անտեղի վատնում է և շահել է 1 միլիոն դոլար

20:15, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Կինը փորձել է ամուսնուն ապացուցել, որ լոտոն գումարի անտեղի վատնում է և շահել է 1 միլիոն դոլար

ԱՄՆ Հյուսիսային Քարոլինա նահանգի մի բնակչուհի որոշել է ամուսնուն ապացուցել, որ լոտո խաղալը գումարի անիմաստ վատնում է և գնել է մի տոմս` վստահ լինելով, որ դա էլ չի շահի: Սակայն, մաքրելով պաշտպանիչ շերտը, կինը շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Huffington Post-ը: Կնոջը մշտապես զայրացրել է այն հանգամանքը, որ ամուսինը տարված է Powerball լոտոյով և նրան դաս տալու համար գնել է Carolina Millions ակնթարթային վիճակախաղի տոմս ու ակամայից դարձել հաղթող:

Այնուամենայնիվ, թերահավատ կինը մինչև վերջ վստահ չի եղել, որ գումարը կստանա, մինչև որ իր ձեռքում չի տեսել յոթանիշ թվով անդորրագիրը: Ընտանիքն այդ գումարը կծախսի նոր տան համար:

6934 | 0
Facebook