Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հոկտեմբերի 27-ին հեռահար թիրախը Հայաստանի ինքնիշխանությունն էր». Ս. Սաֆարյան

14:50, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Հոկտեմբերի 27-ին հեռահար թիրախը Հայաստանի ինքնիշխանությունն էր». Ս. Սաֆարյան
     1999թ. հոկտեմբերի 27-ին պարզապես երկրի ղեկավարություն չգնդակահարվեց, այլ նաև՝ քաղաքական կամք, որն ի դեմս ժողովրդի ընտրության, մարմնացած էր Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի ու մյուսների մեջ: Ակախ իրենց կառավարման շրջանում սպանված ղեկավարների բացթողումներից, սխալներից, նրանք չափազանց անկախ ու ինքնիշխան Հայաստանի կողմնակիցներ էին, տեսակով էլ այդքան անկախ, ինքնիշխան՝ հատկապես արտաքին թելադրանքներից: Հոկտեմբերի 27-ին հեռահար թիրախը հենց Հայաստանի ինքնիշխանությունն էր, ու հենց այդտեղ կոտրեցին պետության ողնաշարը, որը մինչև այժմ չենք կարողանում ապաքինել, բուժել, որովհետև դրա ամենակարճ ուղին պատվիրատուների բացահայտում էր, ինչը չարվեց:
     Բոլոր նահատակների շիրիմներին հանգստություն, լույս ու խաղաղություն:
8111 | 0
Facebook