Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն ունենալու են շարունակություններ, քանի դեռ գիշատիչը չի պատժվել». Դ. Սանասարյան

14:30, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն ունենալու են շարունակություններ, քանի դեռ գիշատիչը չի պատժվել». Դ. Սանասարյան
     1999 Հոկտեմբերի 27: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի ողնաշարը զգալիորեն կացնահարվեց հենց այս օրը... Անկախ այն հանգամանքից, թե դրական կամ բացասական կերպարներ էին ահաբեկչության զոհերը, այնուամենայնիվ, իմ համոզմամբ այս ոճրագործությունն ուներ հիմնական նպատակ՝ կոտրել ՀՀ քաղաքացիների ըմբոստությունը, չստրկանալու կամքը, ստեղծել վախի մթնոլորտ և նախադեպ ապագայում անհնազանդներին հիշեցնելու նպատակով: Որքան էլ, որ մարտի 1-ը տեղի ունեցավ այլ հանգամանքներում, բայց հասցեն նույնն էր... ինձ մնում է եզրակացնել, որ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ունենալու են շարունակություններ, քանի դեռ ԳԻՇԱՏԻՉԸ ժողովրդի մեջ է ու դեռ չի պատժվել...Ուրեմն մեղավորը մենք ենք, ոչ թե գիշատիչը, նա ապրում է իր սկզբունքներին համաձայն, իսկ ՄԵ՞ՆՔ, արդյո՞ք ունենք սկզբունքայնություն...
3002 | 1
Facebook