Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է Էլդա Գրինը

12:55, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Կյանքից հեռացել է Էլդա Գրինը
     Այսօր` 88 տարեկան հասակում, կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը` դերասանուհի Աննա Էլբակյանի մայրը:
     Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ հոգելեզվաբանության գծով։
     Ներկայացնում ենք MAMUL.am-ի թղթակցի հետ Էլդա Գրինի վերջին հարցազրույցը, որտեղ նա իր խորհուրդներով կիսվում է հայ կանանց և աղջիկների հետ:
3480 | 0
Facebook