Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2 տարուց Հայաստանում կսկսվի թերթաքարային նավթի արտադրություն, ինչի արդյունքում ուռուցքային հիվանդությունները շեշտակի կաճեն, իսկ բերրի հողերը կվերածվեն թունավոր ջրով անապատի

21:10, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
2 տարուց Հայաստանում կսկսվի թերթաքարային նավթի արտադրություն, ինչի արդյունքում ուռուցքային հիվանդությունները շեշտակի կաճեն, իսկ բերրի հողերը կվերածվեն թունավոր ջրով անապատի

Հայաստանում թերթաքարի վերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Այնուհետև 2 տարվա ընթացքում կսկսվեն ԵԱՏՄ-ի շրջանակներում թերթաքարային արդյունաբերության ընդլայնմանն ուղղված նախագծի իրագործման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Angi.ru կայքից:

Ինչպես հայտնել է միջազգային AERTC (Advanced Energy Research and Technology Center) նախագծի գլխավոր տեխնիկական տնօրեն Սեմ Մ. Սաին, Հայաստանն ունի թերթաքարի հարուստ պաշարներ:

Այս փուլում AERTC-ը բանակցություններ է վարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որպեսզի արագ սկսվեն ծրագրի իրականացման աշխատանքները նոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման համար:

ԱՄՆ-ում տեղակայված միջազգային AERTC ընկերությունը նաև հայտնել է, թե «ԵԱՏՄ-ի այս տարածաշրջանում», այսինքն` Հայաստանում, թերթաքարային ածխաջրածինների ռեսուրսներից կարելի է ստանալ 500 միլիարդ տոննա նավթ:

Իսկ թե ինչ է թերթաքարային արտադրությունը և ինչ աղետների առջև կարող է կանգնեցնել մեր փոքր երկիրը, կփորձենք ներկայացնել` հիմնվելով միջազգային փորձագետների վերլուծությունների վրա:
     Թերթաքարային նավթի արտադրության տեխնոլոգիան դեռ 21-րդ դարի սկզբին գովերգվում էր ամբողջ ԱՄՆ-ի տարածքում, Օբաման խոստումներ էր հնչեցնում, թե դրա շնորհիվ առաջիկա հարյուր տարում երկիրը կունենա հեշտ հասանելի ու էժան գազ: Սակայն, քանի որ թերթաքարի արտադրությունը հսկայական տարածքներ կյանքի համար անպիտան է դարձնում մի քանի տասնամյակների, գուցե և հարյուրամյակների կտրվածքով, և երկրում սկսվել է ընդդիմությունների լուրջ ալիք, ապա ԱՄՆ-ն իր «թերթաքարայիյն տեխնոլոգիան» սկսել է առաջ քաշել Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում, նշում են միջազգային բնապահպանները: Մի շարք զարգացած երկրներ, օրինակ Ֆրանսիան, ամբողջովին հրաժարվել են թերթաքարային նավթի արտադրությունից` հենց էկոլոգիական ընբռնումներից ելնելով:


     Թերթաքարի հսկայական պաշարներով հարուստ են շատ երկրներ, սակայն ապացուցված է, որ թերթաքարային նավթի արտադրությունն աղետալի հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա, որի վնասն անգամ մինչև վերջ հաշվարկված չէ հսկայական չափերի պատճառով:
     Իսկ տեխնոլոգիան բավականին պարզ է` ընդերք է ներմուծվում միլիոնավոր տոննաներով հատուկ քիմիական լուծույթ, որը քայքայում է այրվող թերթաքարի շերտերը և արտադրում հսկայական քանակությամբ մեթան: Խնդիրն այն է, որ ամբողջ գազը` ներմուծված թունաքիմիկատների հետ (մինչև 70%), որը չի հաջողվում ետ քաշել, սկսում է երկրի ընդերքից դուրս գալ մակերևույթ` ներծծվելով հողի մեջ ինչպես սպունգի և ապականելով գրունտային ջրերն ու հողի բերքատու շերտը:
Արդյունքում 1-2 տարում հսկայական տարածքներ վերածվում են անապատի:
Այսօր ԱՄՆ-ի առնվազն 3 նահանգներում այս պատճառներով առաջ են եկել աղետալի կարգավիճակն ստացած բնապահպանական խնդիրներ, այնտեղ մեթանի խտությունը հողում և ջրի մեջ բարձրացել է 6 անգամ, տասնյակ բնակավայրերում ծորակից հոսող հեղուկը բառի բուն իմաստով այրվում է կապույտ բոցով, տարեկան գրանցվում են թունավորումների հարյուրավոր դեպքեր, ուռուցքային հիվանդությունների հրեշավոր աճ է սկսել, հաճախակիացել են 4 բալ ամպլիտուդայով երկրաշարժերն, իսկ մեթանի և էթանի շատրվանները ցայտում են երկրի խորքից:

     Ավելորդ չէ նաև նշել, որ որոշ մասնագետներ թերթաքարային նավթի արտադրությունը վնասակարության ցուցանիշներով համեմատում են ուրանի հանքարտադրության հետ:

38874 | 4
Facebook